Ամերիկացի նկարիչը բոդի արտը վարպետության բոլորովին նոր մակարդակի է հասցրել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքի բնակիչ Քրեյգ Թրեյսիի աշխատանքները կարևոր ուղենիշ են բոդի արտի ոլորտում, քանի որ դրանք ապշեցնում են իրենց բացառիկ որակով, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Թրեյսին իր աշխատանքներում գրագետ արված բոդի արտի շնորհիվ այնպես է քողարկում իր մոդելներին, որ նրանց անհնար է դառնում «գտնել»:
«Կարծում եմ, որ կենդանի մարմնի վրա ստեղծագործելն անհամեմատ ավելի հզոր զգացում է, քան կտավի կամ որևէ այլ նյութի վրա: Բոդի արտը ռոքնռոլի կամ ռեփի պես մի բան է. չէ՞ որ սկզբում այդ ժանրերին ոչ ոք լուրջ չէր վերաբերվում, սակայն տեսնում եք ամեն ինչ ինչպիսի ավարտ ունեցավ: Բացի այդ, սա արվեստի հնագույն տեսակներից մեկն է, որը ես ներկայացնում եմ նորովի»,- նշել է նկարիչը:










