Սայաթ-Նովան՝ ռուսական գրադարանում և ռեստորանում

18:14 • 23.09.12

Սեպտեմբերի 22-ին Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի Ազգային գրադարանի կոնֆերանսների դահլիճում անց է կացվել գրական-երաժշտական երեկո՝ նվիրված 18-րդ դարի հայ մեծ պոետ ու երաժիշտ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյա հոբելյանին, հայտնում է Ռուսաստանի հայերի Еркрамас թերթը:

 

Միջոցառման համերգային մասում հնչել են Սայաթ-Նովայի բանաստեղծություններն ու տաղերը՝ հայերեն և ռուսերեն՝ Վալերի Բրյուսովի և Կոնստանտին Լիպսկերովի դասական թարգմանություններով:

 

Միջոցառման երկրորդ մասում Գրադարանի Ազգային գրականությունների բաժնում հյուրերը ծանոթացել են տարբեր ժամանակներում հրատարակված Սայաթ-Նովայի գործերի ցուցահանդեսին:

 

Միջոցառման կազմակերպիչներն են Вестник Армян Петербурга թերթը և Ռուսաստանի Ազգային գրադրանը:

 

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին, «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր համույթը ելույթ էր ունեցել Մոսկվայի Амроц на Невском ռեստորանում: Ինչպես տեղեկացնում է Restoran.ru-ն, «ունկնդիրներին բացառիկ հնարավորություն է ընձեռվել վայելել հին հայկական երգերը»: