Ճգնաժամում հայտնված իտալացի երաժիշտները սկսել են «հյուրընկալվել» հարուստներին

18:22 • 24.09.12

Պարզվում է` եվրոգոտում առկա տնտեսական ճգնաժամը լուրջ գլխացավանք է դարձել նաև արվեստագետների համար։ Օրինակ՝ իտալացի երաժիշտները ստեղծված իրավիճակում իրենց եկամուտները չնվազեցնելու համար սկսել են «հյուրընկալվել» հարուստ մարդկանց բնակարաններում:

 

Ինչպես նշում է Corriere Fiorentino-ն, արտասովոր նախաձեռնության հեղինակը դաշնակահարուհի Կառլոտա Ֆորասասին է, ով ստիպված է եղել մեծ բեմը «զոհել» հանուն եկամտի:

 

Նա բարձր վարձատրության դիմաց այցելում է հարուստ անձանց բնակարաններ ու այնտեղ հանդես գալիս «մինի համերգային ծրագրով»:

 

Ֆորասասիին են միացել նաև այլ երաժիշտներ, ովքեր համերգներ են տալիս հարուստների այգիներում, լողավազանների մոտ, հյուրասենյակում կամ բաց պատշգամբում: