Իրանը կբոյկոտի «Օսկար» մրցանակաբաշխությունը` «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պատճառով

08:49 • 25.09.12

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են բոյկոտել «Օսկար» մրցանակաբաշխությունը` հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պատճառով:
 

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, երկրի մշակույթի նախարար Մուհամմեդ Հուսեյնին հայտարարել է, որ իրենք չեն մասնակցի ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանը` ի նշան «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի, ինչպես նաև այն բանի, որ «Օսկարի» կազմակերպիչները հրապարակավ չեն քննադատել սկանդալային ֆիլմը:
 

Հոսեյնին նաև կոչ է արել մյուս մուսուլմանական երկրներին ևս հետևել Թեհրանի օրինակին:
 

Ինչպես նշում է Reuters-ը, չնայած Իրանում առկա գրաքննությանը, այս երկրի  կինոմատոգրաֆիական արտադրանքն հայտնի է ողջ աշխարհում:


2012թ.-ի փետրվարին` Օսկարի 84-րդ մրցանակաբաշխության ընթացքում «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող էր ճանաչվել Ասգար Ֆարհադիի ֆիլմը: