Չին հրաշամանուկն ապշեցնում է երաժշտական իր տաղանդով (տեսանյութ)
Վերջերս YouTube ժամանցային կայքում մի տեսանյութ է հայտնվել, որը շատ կարճ ժամանակում՝ անցած շաբաթվա ընթացքում, գրանցել է 1 մլն-ից ավելի դիտում:
Տեսանյութն ուշագրավ է նրանով, որ այդտեղ ներկայացված հոնգկոնգցի 5-ամյա տղան ապշեցնում է իր երաժշտական տաղանդով:
Չնայած իր տարիքին, նա այնպիսի վարպետությամբ է դաշնամուր նվագում, որ լսողին թվում է, թե դա արհեստավարժ դաշնակահարի ելույթ է:
Բացի 5-ամյա տղայից, տեսանյութին կցված է նաև մեկ այլ հրաշամանուկի դաշնամուրային ելույթը, ով չնայած աուտիզմ հիվանդությանը, հրաշալի տիրապետում է այս երաժշտական գործիքին:










