Generation Esmeralda խմբի թմբկահարը մահացել է համերգի ժամանակ
Ամերիկյան Generation Esmeralda խմբի երաժիշտ Բրեդ Փարքերը մահացել է Բրազիլիայում համերգի ժամանակ, սրտի նոպայից, հայտնում է lifenews.ru-ն: Ամերիկյան խմբի 59-ամյա թմբկահարը մահացել է Բրազիլիայի Ուբա քաղաքում ելույթի ժամանակ, շաբաթ օրը:
Համերգի ժամանակ երաժիշտը հանկարծակի վատ է զգացել և կորցրել գիտակցությունը՝ ընկնելով իր երաժշտական գործիքի վրա: Խմբի անդամները որոշ ժամանակ չեն նկատել իրենց գործընկերոջ հետ պատահած դժբախտությունը։ Համերգը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև թմբկահարին նկատել է խմբի մենակատարը:
Բրեդ Փարքերը հոսպիտալացվել է: Չնայած բժիշկների ջանքերին՝ նրան փրկել չի հաջողվել:
«Սա մեծ կորուստ է խմբի համար: Բրեդը տաղանդավոր երաժիշտ էր և մեր ընկերը»,-ասել է խմբի պրոդյուսեր Սերջիո Լոպեսը։










