Բրիտանացին գերիրական պատկերներ է ստեղծում սովորական մատիտով (լուսանկարներ)
Բրիտանացի նկարիչ Դիրկ Դիմիրսկու գեղեցիկ աշխատանքներին նայելիս` թվում է, թե դրանք ուղղակի որակյալ սև ու սպիտակ լուսանկարներ են: Սակայն իրականում դրանք սովորական սև մատիտով նկարված պատկերներ են, որոնք երբևէ արված ամենատպավորիչ գերիրական աշխատանքներից են, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը:
Դիմիրսկին այն հազվագյուտ արվեստագետներից է, ովքեր ունակ են լուսանկարը ֆոտոխցիկի փոխարեն սեփական ձեռքերով «ստեղծել»:
«Իմ աշխատանքներում ես ցանկանում եմ ոչ միայն որակ ապահովել, այլ նաև ընդգծել տվյալ անձին բնորոշ յուրահատկությունները»,- նշել է հեղինակը:










