1812թ.-ի Հայրենական պատերազմի թանգարանին են փոխանցվել Նապոլեոնի նամակները
1812թ.-ի Հայրենական պատերազմի մոսկովյան թանգարանը համալրվել է երկու ցուցանմուշներով: Ինչպես հայտնում է «Վեստի»-ն, դրանք Ֆրանսիայի զինվորական նախարար Անրի Կլարկին հասցեագրված Նապոլեոնի նամակներն են, որոնք Ռուսաստանին է փոխանցել արտերկրում ապրող մի ռուս կին, ով ձեռք է բերել այդ նամակները մասնավոր արխիվներից:
Նամակների փոխանցման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, ով գլխավորում է Ռուսաստանի պատմական միությունը:
1812թ.-ի Հայրենական պատերազմի թանգարանը բացվել է շաբաթներ առաջ:










