104-ամյա Մովսես պապը` ռուսական OPT-ի սյուժեի հերոս (տեսանյութ)

21:59 • 29.09.12

Հայաստանից 104-ամյա Մովսես Դերմիշյանը դարձել է ռուսաստանյան ОРТ հեռուստաընկերության սյուժեի հերոսը:

 

Բժիշկները կարող են միայն կռահումներ անել նրա զարմանալի առողջության վերաբերյալ. Մովսես պապը երբեք անաշխատունակության թերթիկ չի վերցրել և շտապօգնություն չի կանչել: Իսկ լրագրողներին ապշեցրել են նրա հստակ խոսքը, իդեալական լսողությունը և մաքուր միտքը: Նա միան վերջերս է սկսել ակնոց կրել: Կյանքում չի ծխել, մինչև այժմ էլ գերադասում է միրգ-բանջարեղենը:

 

Ուշագրավ է, որ ինքն իրեն երկարակյաց չի համարում, քանի որ նրա պապն ապրել է 120 տարի: Դերմիշյանների գերդաստանը նախատեսում է հավաքվել պապի 105-ամյակի առիթով: Ի դեպ, նրան տրվել է մինչև 2022թ.-ը վավերական համարվող անձնագիր:

 

«Գիտեք, ես երբեք չեմ մտածում այն մասին, թե ինձ որքան կյանք է մնացել, կամ` կարթնանամ վաղը, թե ոչ: Այլ ծերունիներ սիրում են խոսել դրա մասին...», - հայտնել է 14 թոռան և 20 ծոռան տեր պապը:

 

Հենց նրա շնորհիվ է Հայաստանի քարտեզի վրա հայտնվել Բաղրամյան գյուղը` ի պատիվ մեծանուն մարշալի: Ինքը` Մովես Դեմիշյանը, ևս Երկրորդ աշխարհամարտի վետերան է: