Լույս է տեսել հայկական աստղագիտական 3 օրացույց (լուսանկարներ)
Հայկական աստղագիտական ընկերությունը և «Էդիթ-Փրինթ» հրատարակչությունը հրատարակել են 2013թ. աստղագիտական օրացույցներ` «Բյուրականի աստղադիտարան», «Վիկտոր Համբարձումյան» և «Հայ աստղագետներ»:
Ըստ Հայկական աստղագիտական ընկերության մամուլի հաղորդագրության՝ առաջին օրացույցի էջերում բերված են տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի վերաբերյալ` համառոտ պատմությունը, գիտական անձնակազմը, կարևորագույն գիտական սարքավորումները` աստղադիտակները, կարևորագույն գիտական արդյունքները, Բյուրականյան նշանավոր շրջահայությունները և միջազգային համագործակցությունը և մանրամասներ:
«Վիկտոր Համբարձումյան» օրացույցի էջերում բերված են Վ.Հ. Համբարձումյանի առավել նշանակալից 12 գիտական արդյունքները:
«Հայ աստղագետներ» օրացույցի համապատասխան էջերում (ծննդյան ամիսների հաջորդականությամբ) տեղ են գտել 12 խոշորագույն հայ աստղագետների համառոտ կենսագրություններն ու գիտական գործունեությունը։
Վերջին օրացույցում ներառվել Անանիա Շիրակացին, Վիկտոր Համբարձումյանը, Բենիամին Մարգարյանը, Գրիգոր Գուրզադյանը, Երվանդ Թերզյանը (ԱՄՆ), Մարատ Առաքելյանը, Վահե Պետրոսյանը (ԱՄՆ) և այլոքԼ
Յուրաքանչյուր էջում հիշատակված են տվյալ ամսին ծնված հայազգի աստղագետներ, աստղաֆիզիկայում ներդրում ունեցող ֆիզիկոսներ, աստղագիտության հետ այլ առնչություն ունեցող գիտնականներ, ընդհանուր առմամբ ևս 106 հոգի:
Օրացույցները հրատարակվում են առաջին անգամ և նվիրվում են հայ գրատպության 500-ամյակին:










