Գերմանիայում բացվել է կանանց պատմությանը նվիրված աշխարհում առաջին թանգարանը

17:12 • 01.10.12

Գերմանիայի Բոնն քաղաքում բացվել է աշխարհում առաջին թանգարանը, որը նվիրված է բացառապես կանանց պատմական հաջողություններին, գրում է Euromag-ը։

 

Ինչպես նշել են Բոննի քաղաքային իշխանությունները, արտառոց թանգարանը ստացել է «Կանանց պատմության թանգարան» անվանումը և կոչված է պատմելու հասարակության մեջ իգական սեռի ներկայացուցիչների խոշոր ձեռքբերումների մասին։

 

Թանգարանում ցուցադրված նմուշները յուրօրինակ պատմական անդրադարձ են մարդկության պատմության ընթացքում կնոջ դերակատարությանը՝ սկսած հնագույն ժամանակներից առայսօր։ Դրանց թվում են նաև Եվրոպայում 1350-1550 թթ. կանանց շարժումները և 1850-1938 թթ.-ին Գերմանիայում թափ առած գենդերային ժողովրդավարությունը։