Կանադացի ինքնուս նկարիչը մատիտով լուսանկարներից չտարբերվող աշխատանքներ է ստեղծում (լուսանկարներ)
Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի բնակիչ Ռենդի Հանն այն հազվագյուտ արվեստագետներից է, ովքեր պրոֆեսիոնալ նկարչի կրթություն չունենալով հանդերձ, կարողանում են ապշեցուցիչ պատկերներ ստանալ, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը։
Նրա աշխատանքերին նայելիս թվում է, թե դրանք պարզապես սև ու սպիտակ լուսանկարներ են, սակայն, իրականում, դրանք արվել են սովորական մատիտի օգնությամբ։
Ոլորտի մասնագետները բարձր են գնահատում Հանի արվեստը և նշում են, որ նա մեր ժամանակների ամենատաղանդավոր նկարիչներից մեկն է։
Հանի գլուխգործոցները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում կազմակերպված ցուցահանդեսների շրջանակներում և ամենուր գովասանքի արժանացել։










