Շոտլանդիայում մահացել է հին բարբառի վերջին կրողը
Մեծ Բրիտանիայում մահացել է հին շոտլանդական բարբառի վերջին կրողը, հայտնում է infox.ru-ն։
Այդ բարբառով Շոտլանդիայի հյուսիս-արևելքում խոսում էին Կրոմարտիի ձկնորսները։ Այն խիստ տարբերվում էր, այսպես կոչված, լեռնային բարբառից և գաելերեն լեզվից, որով խոսում են հարևան շրջաններում, հայտնում է BBC-ն։
Բոբի Հոգը և նրա եղբայրը, ով մահացել էր անցած տարի, խոսում էին այդ բարբառով։
Լեզվաբանները նշում են, որ նորագույն պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ հին շոտլանդական բարբառը անհետանում է նրա կրողի մահվան հետ։










