BBC-ն համացանցում կտեղադրի հայտնի կատարողների 100 հազարավոր ժամ տևողությամբ ռադիոելույթները
Այս տարեվերջին բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան համացանցում կտեղադրի 100 հազարավոր ժամեր տևողությամբ այնպիսի հայտնի փոփ և ռոք կատարողների ռադիոելույթները, ինչպիսիք են՝ Ջիմի Հենդրիքսը, Կուրտ Քոբեյնը, Ջեյ Զին և Ռիհանան, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։
Ըստ Times թերթի՝ միլիոնավոր երկրպագուներ կարող են վայելել երաժիշտների ձայնագրությունների հսկայական արխիվը, որն արվել է հատուկ BBC-ի ռադիոհեռարձակման համար։
Որպես Մեծ Բրիտանիայի խոշոր հեռուստառադիոկորպորացիա՝ BBC-ն ձայնագրում է հայտնի երաժիշտների բացառիկ ելույթներն իր «Մայդա-վեյլ» ստուդիայում։
Արդեն հաջորդ շաբաթ կպարզվի համացանցային այն ռեսուրսը, որի միջոցով հասանելի կլինի BBC-ի երաժշտական ռադիոարխիվը։










