«Էխո Մոսկվի» ռադիոկայանը ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի
Ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հաղորդել է, որ ռադիոկայանը ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Էխո Մոսկվին իսկապես ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակին», - այսօր twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ալեքսեյ Վենեդիկտովը:
Նա նաև նշել է, որ տեղյակ չէ, թե ով է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը ներկայացրել հեղինակավոր այդ մրցանակին։
«Պատկերացում չունեմ: Տեղեկացել եմ «Ֆրանս փրեսսի» և «Ռոյթերզի» գործընկերներից», - ավելացրել է նա:










