Ուղիղ 50 տարի առաջ սկսվեց «Բիթլզ» խմբի կարիերան՝ Love Me Do երգի թողարկմամբ (տեսանյութ)
Ուղիղ կես դար է անցել բրիտանական «Բիթլզ» խմբի առաջին՝ Love Me Do երգի թողարկումից, որով դրվեց լեգենդար խմբի ստեղծագործական գործունեության սկիզբը, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։
Տարեդարձին նվիրված՝ Մեծ Բրիտանիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվել, որում պատմվում է, թե ինչպես է խմբի մենեջեր Բրայան Էփսթայնը գնել երգի ձայնապնակների հազարավոր օրինակներ, որպեսզի գերազանցի վաճառքի ցուցանիշերը և տեղ ապահովի հիթային տասնյակում։
Լայնամասշտաբ տոնակատարություններ են նախատեսված երաժիշտների հայրենիք Լիվերպուլում։ Միջոցառումների հիմնական հրապարակն այսօր կդառնա լիվերպուլյան Ալբերտ-դոքը։ Խմբի հազարավոր երկրպագուներ կհավաքվեն այստեղ Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու համար՝ երգի ամենամեծաթիվ խմբակային կատարման համար։










