Նյույորքցին պատկերներ է ստեղծում իր արյունով (լուսանկարներ, տեսանյութ)

08:16 • 06.10.12

Նյույորքցի նկարիչ Վինսենտ Կաստիլիան ստեղծագործելու յուրահատուկ տարբերակ է գտել. ներկերի փոխարեն նա օգտագործում է սեփական արյունը, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը։


Իր 10-ամյա կարիերայի ընթացքում նա շուրջ 5.5 լիտր արյուն է օգտագործել և գտնում է, որ «իր աշխատանքը բառի բուն իմաստով արյան զոհաբերություն է արվեստի խորանի վրա»։


Երեսունամյա Կաստիլիան յուրօրինակ աշխատանքները ստանալու համար, նախևառաջ, մատիտով ուրվագծում է պատկերը մաքուր կտավի վրա, այնուհետև դրա վրա լցնում արյունը և հավասարապես այն բաշխում վրձնի օգնությամբ։


Նկարիչը նշել է, որ իր արվեստի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը շատ հակասական է. ոմանք այդ աշխատանքները շատ յուրօրինակ ու բացառիկ են համարում, իսկ մյուսներն էլ վախենալու ու տհաճ։


Կաստիլիայի նկարների արժեքը տատանվում է 950-26 հազար դոլարի սահմաններում։