Փարաջանովի մասին պատմող «Մաեստրո» վավերագրական ֆիլմը կցուցադրվի ArtoDocs փառատոնում

23:03 • 07.10.12

Նոյեմբերի 11-ին Սանկտ-Պետերբուրգում մեկնարկում է երկրորդ Միջազգային ArtoDocs կինոփառատոնը որին կմասնակցի նաև Հայաստանը ներկայացնող ֆիլմ, հայտնում է «РИА-Новости»-ն՝ վկայակոչելով կազմակերպիչներին։


Այս տարի մրցույթին ուղարկվել են աշխատանքներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելոռուսից, Հայաստանից, Իսրայելից, Իտալիայից, Ղազախստանից, ԱՄն-ից, Ֆրանսիայից, Էստոնիայից, Ադրբեջանից, Արգենտինայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։ Դրանք նկարահանվել են 2000-2012 թթ. ընթացքում։ Մրցույթային ցուցադրություններում կմասնակցի 125 ֆիլմ՝ 46 վավերագրական, 53 խաղարկային և 26 անիմացիոն։


Ծրագրում ընդգրկված է նաև CAMEL Studio-ի ուժերով վերականգնված Ալեքսանդր Կայդանովսկու «Մաեստրո» ֆիլմի (1989,1991-1993) պրեմիերան։ Դա վավերագրական ֆիլմ-հարցազրույց Սերգեյ Փարաջանովի հետ, որը երկար ժամանակ կորած էր համարվում։


Պարգևատրման արարողությունը կկայանա նոյեմբերի 18-ին։ Լավագույն աշխատանքների ընտրությանը, բացի ժյուրիի անդամներից, կմասնակցեն նաև հեղինակները։ Որպես փառատոնի պատվավոր հյուր հրավիրված է Ալեքսեյ Գերմանը։