«Էխո Մոսկվի» և НТВ ղեկավարները փոխանակվել են բաց նամակներով «Բողոքի անատոմիա-2» ֆիլմից հետո (տեսանյութ)
«էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը և НТВ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուլիստիկովը «Բողոքի անատոմիա-2» (Анатомия протеста - 2) ֆիլմի հեռարձակումից հետո փոխանակվել են բաց նամակներով, հայտնում է kommersant.ru-ն։
Վենեդիկտովը դժգոհում է, որ իրեն և մի քանի լրագրողների ֆիլմում չեն անվանել «Էխո»-ի աշխատակիցներ, որին ի պատասխան Կուլիստիկովն ասել է պետք չէ մանրուքներին ուշադրություն դարձնել։
Իր ուղերձում Վենեդիկտովը նշել է, որ ֆիլմում ոչ մի տեղ չի նշվում, որ Վլադիմիր Վարֆոլոմեևը, Մատվեյ Գանապոլսկին և ինքը աշխոտում են «Էխո Մոսկվի» ռադիոկայանում։ «Մենք Ձեր հետ միասին աշխատում ենք միևնույն «Գազպրոմ-մեդիա» հոլդինգում, և մեզ չնշելը հանդիսանում է մեր բաժնետիրոջ շահերի բացահայտ առհամարհանք»,- ասել է Վենեդիկտովը։ Նա նաև խնդրել է ֆիլմը կրկնելու դեպքում նշել լրագրողների աշխատավայրը։
Իր պատասխան նամակում Կուլիստիկովն ասել է, որ «ապշած» է ֆիլմի վերաբերյալ նրա նման արձագանքից։ Նրա խոսքով՝ նշված լրագրողները «վաղուց դուրս են եկել պաշտոնների և մասնագիտության նեղ կաղապարներից և դարձել են ազգի ու պատմության սեփականությունը և կարիք չկա նրանց տիտղոսները նշել»։ Կուլիստիկովն ասել է նաև , որ «Բողոքի անատոմիա-2» ֆիլմը չի կրկնվելու։










