Ռիհաննան երգել է Բաքվում (լուսանակարներ)

11:04 • 07.10.12

Հանրահայտ ամերիկյան երգչուհի Ռիհաննան համերգային ծրագրով այցելել է Ադրբեջան և երեկ երեկոյան երգել Բաքվում վերջերս կառուցված Crystal Hall համալիրում, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

 

«Չեմ կարող հավատալ, որ ես այս բեմին եմ կանգնած և այս ամենը հենց հիմա է կատարվում։ Ես Բաքվում եմ՝ ձեր առաջ։ Բաքո՜ւ, ես սիրում եմ ձեզ»,- բղավել է ոգևորված երգչուհին։

 

Երգչուհին բեմ է բարձրացել հատուկ վերելակի միջոցով և կատարել է այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Where have you been», «We found love», «Umbrella», «Love the way you lie», «You da one», «Take a bow», «Russian roulette», «Man down», «Disturbia», «Unfaithful»։

 

Հիշեցենք, որ մինչ Ռիհաննան այս բեմումում է երգել նաև Ջենիֆեր Լոպեսը, իսկ հոկտեմբերի 14-ին նույն վայրում  կկայանա արդեն Շակիրայի համերգը։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ռիհաննային, ինչպես նաև Շակիրային ուղղված կոչով էր հանդես եկել Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, մասնավորապես, կոչ անելով նրանց «լավ մտածել Ադրբեջանում ելույթ ունենալուց առաջ»՝ հաշվի առնելով այդ երկրում խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները։