Սերժ Թանկյանը իր առաջին սիմֆոնիկ գործն է ներկայացրել (կատարում)

23:59 • 07.10.12

Ամերիկահայ երգիչ, երգահան, հասարակական գործիչ Սերժ Թանկյանը իր կայքում տեղադրել է հատված իր «առաջին իսկական սիմֆոնիայից»՝ նշելով, որ Elect the Dead-ի սիմֆոնիկ գործը դրա ռոք տարբերակի մեկնաբանությունն էր:

 

Թանկյանի առաջին սիմֆոնիկ երկը կոչվում է Orca («կետադելֆին») և դա երաժշտի առաջիկա համանուն ալբոմից է: «Կետադելֆինը հայտնի է որպես մարդասպան կետ, սակայն իրականում մուգ գույնի դելֆին է՝ մարդկային երկվության խորհրդանիշ», - այս առիթով մեկնաբանել է երաժիշտը:

 

Թանկյանը գործի վրա աշխատում է վերջին մի քանի տարիներին: Նա փորձում է համադրել 20-րդ դարասկզբի կոմպոզիտորների և ժամանակակից կինոկոմպոզիտորության նվաճումները:

 

Orca-ից հատվածներ կկատարվեն նաև Թանկյանի Harakiri համերգային շրջագայության ժամանակ, սակայն բուն ալբոմը կթողարկվի հաջորդ տարի ամռանը: