Այսօր ամբողջ աշխարհը նշում է Ջոն Լենոնի ծննդյան օրը
Այսօր ամբողջ աշխարհը տոնում է բրիտանական «Բիթլզ» խմբի լեգենդար երաժիշտ Ջոն Լենոնի ծննդյան 70-ամյակը, հայտնում է vmdaily.ru-ն։ Երեկոյան Նյու Յորքի Կենտրոնական այգում կհավաքվեն երաժիշտի հազարավոր երկրպագուներ LennoNYC վավերագրական ֆիլմը դիտելու և իրենց կուռքի ծննդյան օրը նշելու համար։
Ֆիլմում պատմվում է Լենոնի կյանքի վերջին տասնամյակի մասին՝ 1971թ-ից սկսած, երբ նա իր կնոջ՝ Յոկո Օնոյի հետ բնակվում էր Կենտրոնական այգու հարևանությամբ, մինչև իր մահը՝ 1980թ. դեկտեմբերը։
Հոկտեմբերի 9-ին լույս կտեսնի նաև «Ջոն Լենոն. նամակներ» սենսացիոն գիրքը։ Առաջին անգամ Յոկո Օնոն թույլ է տվել հավաքել և հրատարակել Լենոնի նամակները։ Գրքում ներկայացված է առնվազն 300 բացառիկ նամակ։










