Հայտնաբերվել է նոր մոլորակ, որ հնարավոր է՝ պատված է ալմաստով

19:04 • 11.10.12

Խեցգետնի համաստեղությունում նոր մոլորակ է հայտնաբերվել, որի մակերևույթը, հնարավոր է , պատված է ալմաստով և գրաֆիտով, հայտնում է Reuters-ը:

 

Նոր մոլորակը ստացել է 55 Cancrie անվանումը: 2 անգամ մեծ և 8 անգամ ծանր է Երկիր մոլորակից, որից 40 լուսային տարի հեռավորության վրա է: 55 Cancrie-ը պտտվում է մի աստղի շուրջ, որը անզեն աչքով կարելի է տեսնել մեր մոլորակից:

 

Այդ մոլորակում միջին ջերմաստիճանը 1 648 աստիճան է ըստ Ցելսիուսի, իսկ տարին տևում է ընդամենը 18 ժամ:

 

Նախկինում գիտնականները ևս «ալմաստե» տիեզերական մարմիններ են հայտնաբերել, սակայն 55 Cancrie-ն առաջինն է, որ մոտ է Երկրին:
 

Հայտնաբերվել է նոր մոլորակ, որ հնարավոր է՝ պատված է ալմաստով