SMS-ների պահանջարկի անկման պատճառով բջջային օպերատորները 54 մլրդ դոլարի վնաս կկրեն
Ամբողջ աշխարհում բջջային կապի օպերատորներն ընթացիկ տարում 23 մլրդ դոլարի վնաս կկրեն, ինչը, մասնավորապես, կապված է կարճ հաղորդագրությունների ՝ SMS-ների պահանջարկի կտրուկ անկման հետ, գրում է vesti.ru-ն։
Պատճառն այն է, որ լայն տարածում գտած սմարթֆոնները համալրված են հատուկ ծրագրով, որը հնարավորություն է տալիս անվճար SMS-ներ ուղարկել։
Համաձայն Ovum հետազոտական ընկերության տվյալների՝ SMS –ների աստիճանաբար «մահվան» պատճառով մինչև 2016 թ.-ը բջջային կապի օպերատորներն ընդհանուր առմամբ 54 մլրդ դոլարի վնաս կկրեն։
Ընկերության մասնագետները ստեղծված իրավիճակից դուրս գալու համար օպերատորնեին առաջարկում են նոր, առավել մրցունակ սակագնային փաթեթներ մշակել։










