Հայտնի է դարձել Հուլիոս Կեսարի սպանության ճշգրիտ վայրը

03:07 • 12.10.12

Հռոմի Տորե Արջենտինա հրապարակում պեղումներ իրականացնող իսպանացի գիտնականները հայտնել են, որ հայտնաբերել են Հուլիոս Կեսարի սպանության ճշգրիտ վայրը, տեղեկացնում է Взгляд-ը՝ հղում կատաելով իտալական լրատվամիջոցներին:

 

Ըստ հռոեմական դասական տեքստերի՝ Կեսարին սպանել էին մ.թ.ա 44թ. մարտի 15-ին Պոմպեոսի կուրիայում (խորհրդում), սակայն մինչ այժմ դա հաստատող փաստացի տվյալներ չեն եղել:

 

Իսպանացի գիտնականները գտնում են, որ Կեսարի սպանության վայրը իրենց հայտնաբերած 3x2 մ չափերի ցեմենտից սալիկն է, որը տեղադրվել է արդեն Օկտավիանոսի կողմից՝ ի հիշատակ Կեսարի:

 

Գիտնականները իրենց հայտնագործությունը հաստատող նյութեր են գտել նաև հին աղբյուրներում:

 

Հետաքրքրական է, որ Կեսարի մահվան պատճառների շարքում ուսումնասիրողները մինչ այս նշում էին նաև այն, որ նա ինքն է հրաժարվել կյանքից՝ չլսելով կնոջը, որն այդ գիշեր վատ երազ էր տեսել և խնդրել էր տանից դուրս չգալ այդ օրը: Նա կարող էր մահ տենչալ իր հիվանդությունների պատճառած ցավերի պատճառով:
 

Հայտնի է դարձել Հուլիոս Կեսարի սպանության ճշգրիտ վայրը