Թուրքիան սեփական «Google»-ը կստեղծի

14:46 • 12.10.12

Թուրքիայի կապի ու հաղորդակցության և գիտության, արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարարությունները Google-ի նման մեծ որոնողական համակարգ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են սկսել, տեղեկացնում է «Սաբահ»-ը։

Թուրք մասնագետներն արդեն աշխատում են ամերիկյան Google-ին և ռուսական Yandex-ին Թուրքիայում փոխարինող համակարգ ստեղծելու ուղղությամբ։
 

Բյուջեն հատկացրել է երկրի արդյունաբերության նախարարությունը։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացքում։


Գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Նիհաթ Էրգունը տեղեկացրել է, որ նոր համակարգը ստեղծվելու է թուրքերեն լեզվամտածողությանը համապատասխան և «ավելի լավ է աշխատելու, քան Google-ը»։
 

Թուրքիան սեփական «Google»-ը կստեղծի