Մեքսիկայի լողափերից մեկում 4.5մ երկարությամբ արտառոց ծովատառեխ է ափ ելել (լուսանկարներ)

14:44 • 13.10.12

Մեքսիկական Կաբո Սան Լուկաս քաղաքի լողափերից մեկում իսկական իրարանցում է սկսվել, երբ ջուրը ափ է հանել զարհուրելի տեսքով ծովատառեխների ընտանիքին պատկանող մի ձկնատեսակ, գրում է YahooNews-ը։

 

Մասնագետների պնդմամբ, այս ձկնատեսակը հազվադեպ է երևում, քանի որ բնակվում է շատ խոր ջրերում։ Դրանք հայտնվում են ցամաքի մերձակայքում, երբ վտանգի մեջ են լինում կամ մահամերձ։

 

Պատահական հայտնաբերված ձուկն ունի 4.6 մ երկարություն. տեղացիները ցանկացել են այն կրկին ծովը վերադարձնել,սակայն, ի վերջո, այն հայտնվել է գիտնականների «ձեռքում»։ Այժմ նրանք պատրաստվում են լուրջ հետազոտություններ անցկացնել՝ ավելի շատ բան պարզելու այս առեղծվածային կենդանիների մասին։

 

Մեքսիկայի լողափերից մեկում 4.5մ երկարությամբ արտառոց ծովատառեխ է ափ ելել (լուսանկարներ)