Ռուսական նոր՝ «Բումերանգ» զրահամեքենաները ժամկետից շուտ կարտադրվեն

01:06 • 13.10.12

Ռուսական «Ռազմաարդյունաբերական ընկերությունը» արդեն 2013թ. կհավաքի առաջին 2 «Բումերանգ» հարթակի վրա հավաքված հեռանկարային զրահամեքենաները, հաղորդում է «Իզվեստիա» պարբերականը` հղում կատարելով ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի ներկայացուցիչ Սերգեյ Սուվորովին:


Նախկինում հաղորդվում էր, որ նոր տեխնիկան պատրաստ կլինի միայն 2015թ.:


«
Բումերանգը» ներկայացնում է զրահատեխնիկայի նոր սերունդ, որը սկզբունքորեն տարբերվում է ԽՍՀՄ և ռուսական ավանդական БТР-80-ից և БТР-90-ից:


Նոր
հարթակը 8x8 անիվային կառուցվածք է ստացել: Նույն հարթակի հիման վրա նախատեսվում է ծանր անիվային տանկեր, հետևակի զրահամեքենաներ, զրահափոխադրիչ մեքենաներ և զենիթային հրթիռային համալիրներ թողարկել:

 

Ռուսական նոր՝ «Բումերանգ» զրահամեքենաները ժամկետից շուտ կարտադրվեն