Carbon Revolution-ը ստեղծել է աշխարհում առաջին ածխապլաստիկե անվահեծերը
Այն բանից հետո Ford ընկերությունը ներկայացրեց նոր ածխապլաստիկ նյութից կապոտի նախատիպը, ավստրալական Carbon Revolution ընկերությունը թողարկեց CR9–ը` աշխարհում առաջին ամբողջական ածխապլաստիկե անվահեծերը, հաղորդում է Amobil.ru-ն:
Ընկերությունը հաղորդել է, որ տասը տարի է պահանջվել, որ նման անվասկավառակներ ստեղծվեն:
Carbon Revolution-ի տնօրենը բացատրել է, որ ածխապլաստիկից անվասկավառակները 40-50% թեթև են, մինչ այս թեթև համարվող ալիումինից պատրաստված սկավառակներից և ամրության տեսակետից չեն զիջում` անցկացված թեսթերի ընթացքում դրանք ամբողջովին համապատասխանել են առկա միջազգային չափանիշներին:
Նշվում է, որ տեխնոլոգիաները, որոնք օգտագործել է արտադրողը, համապատասխանում են այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառում է ԱՄՆ NASA-ն:
Ածխապլաստիկե անվահեծերը իսկզբանե մատչելի են 19 դույմ չափով և նախատեսված են Porsche 911-ի վրա տեղադրվելու համար:











