Ավստրիացին ավելի քան 1100 կմ/ժ արագությամբ ռեկորդային ցատկ է կատարել դեպի Երկիր (տեսանյութ, լուսանկարներ)

23:08 • 14.10.12

Ավստրիացի էքստրեմալ պարաշյուտիստ ֆելիքս Բաումգարդները իրականացրել է մոտ 39 հազար մետր բարձրությունից թռիչքը և բարեհաջող վայրէջք կատարել ԱՄՆ Նյու-Մեքսիկո նահանգի անապատում, հաղորդում է BBC-ն:


Հայտնի է, որ Բաումգարդների արագությունը, գրեթե անօդ տարածությունում` ազատ անկման գոտում գերազանցել է 1100 կմ/ժամը: Պաշտոնական հաստատում, որ Բաումգարդները այս թռիչքով գերազանցել է ձայնի արագությունը, դեռ չկա:


Սակայն արդեն հաստատված է, որ բարձրության ռեկորդ նա սահմանել է: Նախորդ ռեկորդը գրանցվել էր 52 տարի առաջ ԱՄՆ օդուժի գնդապետ Ջո Կիտինգերի կողմից, ով ցատկել էր 31 300մ բարձրությունից:
 

 

Ավստրիացին ավելի քան 1100 կմ/ժ արագությամբ ռեկորդային ցատկ է կատարել դեպի Երկիր (տեսանյութ, լուսանկարներ)