Տեստոստերոնի բարձր մակարդակով տղամարդիկ հազվադեպ են ստում և դավաճանում

19:41 • 14.10.12

Տղամարդկանց արյան բաղադրության մեջ

տեստոստերոնի՝ սեռական ակտիվության համար պատասխանատու նյութի 

բարձր մակարդակը նրանց ավելի վստահելի է դարձնում, նրանք ավելի հազվադեպ են ստում և դավաճանում, ասվում է Public Library of Science ONE ամսագրում  հրապարակված հետազոտության մեջ։


Գիտնականները գիտափորձին ներառել են երկու խումբ։ Առաջին խմբի 46 կամավոր տղամարդկանց մաշկի վրա հորմոնալ մածուկ են քսել և դրանով բարձրացրել տեստոստերոնի մակարդակը: Երկրորդ խմբում ներառված է եղել 45 մարդ` որպես վերահսկվող խումբ:


Կամավորներին խնդրել են զառ խաղալ: Որքան ավել են նրանք միավոր վաստակել, այնքան ավելի գումար են ստացել: Նրանց հնարավորություն է տվել, որ խաղացողները իրենք համակարգիչ ներմուծեն վաստակած միավորները:

Արդյունքում պարզվել է, որ առաջին՝ հիմնական խումբը ավելի հազվադեպ է խարդախության և կեղծիքի դիմել գումար ստանալու նպատակով, ինչը գիտնականների թույլ է տվել եզրակացնել, որ հորմոններն ուժեղացրել են մարդու ինքնագնահատականը և իր մասին դրական կերպար ստեղծելու կարիքը:

Հետազոտության արդյունքները բեկանում են ստեղծված այն տեսակետը, թե տեստոստերոնը մարդուն հակասոցիալական վարքի է մղում:

 

Գերմանիայի Բոննի համալսարանի պրոֆեսոր Բերնդ Վեբերը կարծում է, որ նման գիտափորձը լավագույնս ցույց է տալիս, թե տղամարդիկ որքան են հակված ստելու:

 



 

 

Տեստոստերոնի բարձր մակարդակով տղամարդիկ հազվադեպ են ստում և դավաճանում