Սիրո հորմոնը կարող է բուժել հարբեցողներին
Օկսիտոցինը (սնուցող նյութի տեսակ, որը հայտնի է որպես սիրո հորմոն) օգնում է հաղթահարել ալկոհոլային կախվածությունը: Նման հայտարարություն են արել Հյուսիսայի Կարոլինայի համալսարանի գիտնականները, հայտնում է New Scientist-ը:
Հետազոտության ղեկավար Կարտ Պեդերսենն իր գործընկերների հետ համատեղ ալկոհոլային կախվածություն ունեցող 11 կամավորների առաջարկել է օրական օկսիտացինի 2 չափաբաժին:
Զուգահեռ նրանց առաջարկվել է նաև «Լորազապեմ» «սթափեցնող»՝ դետոկսիկացիոն դեղամիջոցը: Օկսիտացին ընդունողների շրջանում սկսել էր դիտվել ալկոհոլից ունեցած կախվածության նվազում: Օկսիտացինի ընդունումը թույլ էր տվել նաև աստիճանաբար նվազեցնել նաև «Լորազեպամի» չափաբաժինը: 4 հոգի ընդհանրապես կարողացել էր հրաժարվել սթափեցնող դեղամիջոցից:
Գիտնականներին առայժմ հայտնի չէ, թե ինչպես է գործում օկսիտոցինը, սակայն նրանք պնդում են, թե դա կողմնակի ազդեցություններից զերծ է:










