Ֆիթնեսն անօգուտ է նստակյաց կյանք վարելու դեպքում. հետազոտություն

10:28 • 15.10.12

Ֆիթնեսն անօգուտ է, եթե մարդն օրվա մեծ մասը նստած է անցկացնում։ Նման եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի Լեսթերի և Լաֆբորոյի համալսարանների հետազոտողները։

 

Ինչպես հայտնում է BBC-ն, նրանք վերլուծել են 18 տարբեր հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է ընդհանուր առմամբ 800 000 մարդ։

 

Արդյունքում գիտնականները եկել են այն համոզման, որ մարզասրահներ ամենօրյա այցերը չեն փրկում մարդկանց սրտային հիվանդություններից կամ շաքարախտից, եթե մարդն օրվա մեծ մասը նստած է անցկացնում։
 

«Մարդիկ կարծում են, թե առողջ ապրելակերպ են վարում՝ օրվա մեջ 30 րոպե վարժություններ անելով։ Սակայն պետք է մտածել նաև օրվա մնացած՝ 23 ժամ 30 րոպեի մասին»,- պարզաբանել է հետազոտության ղեկավար դոկտոր Էմմա Ուիլմոթը։
 

Ֆիթնեսն անօգուտ է նստակյաց կյանք վարելու դեպքում. հետազոտություն