Apple-ը փոխելու է iMac-ի դիզայնը

22:34 • 15.10.12

Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Apple-ը պատրաստվում է iMac-ի նոր սերնդի վերաբերյալ հայտարարություն անել առաջիկա մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ, հայտնում է Вести-ն:

 

Առայժմ հայտնի է, որ նոր iMac-ի պատյանը նախորդինից ավելի բարակ կլինի, դիզայնով ևս կտարբերվի՝ «ջրի կաթիլ հիշեցնելով»:

 

Նոր iMac-ի մայրական պլատայի լուսանկարները հայտնվել են չինական WeiPhone բլոգում: Փորձագետները նշել են, որ լուսանկարը շատ ճշմարտանման է, իսկ դրա առանձին դետալներ, ինչպես արծաթյա սկավառակը, նման է ներկայիս iMac-երում եղածներին:

 

Տարածված լուսանկարներում երևում են նաև Bluetooth-ալեհավաքը, օդափոխիչները և կոշտ սկավառակը:

 

Apple-ի առաջիկա մամուլի ասուլիսը սպասվում է հոկտեմբերի 23-ին, սակայն սպասվում է, որ այդ ժամանակ ծանուցվելու է iPad mini-ի մասին:
 

Apple-ը փոխելու է iMac-ի դիզայնը