Nokia-ն հրաժեշտ է տվել Vertu-ին

18:46 • 15.10.12

Բջջային հեռախոսներ արտադրող Nokia ընկերությունը Vertu ապրանքանիշի բաժնետոմսերի 90%-ը վաճառել է շվեդական EQT IV ներդրումային հիմնադրամին, հայտնում է infox.ru-ն։ 

 

Vertu-ն արտադրում է թանկարժեք զարդարանքով Premium դասի հեռախոսներ, բայց միևնույն ժամանակ ունի սահմանափակ գործառույթներ։ Մինչ գործարքը, ընկերությունն ամբողջությամբ գտնվում էր Nokia-ի տրամադրության տակ։


Vertu հեռախոսների միջին արժեքը 5 հազար եվրո է։ Այս ընկերության գրեթե բոլոր սարքավորումները պատրաստվել են Nokia-ի 40-րդ սերիայի հեռախոսների և հնացած Symbian օպերացիոն համակարգով ղեկավարվող սմարթֆոնների հիման վրա։

Համաձայն ստացված տվյալների՝ Vertu սմարթֆոնների հետագա մոդելներում կօգտագործվի Android օպերացիոն համակարգը։
 

Nokia-ն հրաժեշտ է տվել Vertu-ին