Չին գիտնականը պնդում է, որ նախամարդիկ սնվել են պանդաների մսով

14:21 • 15.10.12

Չինաստանի խորհրդանիշ համարվող պանդաները նախամարդկանց կողմից շատ սիրված են եղել և կազմել են նրանց «ճաշացանկի» կարևոր մասը, գրում է The Washinghton Post-ը՝ վկայակոչելով չին գիտնական, Չոնգկինգ քաղաքի Հնամարդաբանության թանգարանի տնօրեն Վեյ Գուանգբիայոյին։

 

Գիտնականը նման տեսակետի է հանգել քաղաքը շրջապատող լեռնային տեղանքում հայտնաբերված պանդաների մնացորդներն ուսումնասիրելուց հետո, որոնք, ըստ նրա, զանգվածային մորթի են ենթարկվել մարդկանց կողմից։ 

 

«Այն ժամանակ (10 հազարից 1մլն տարի առաջ) պանդաները եղել են ավելի փոքր չափերի և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս կենդանիները բամբուկից բացի ուրիշ ոչնչով չեն սնվել, կարելի է եզրակացնել, որ նախամարդիկ նրանց մորթել են ոչ թե ինքնապաշտպանության, այլ ուտելու նպատակով»,-ասել է գիտնականը։

 

Ներկայում Չինաստանի կառավարությունը ֆինանսական մեծ ներդրումներ է կատարում այս տեսակի պահպանման և հետագա բազմացման համար։ Վայրի բնության մեջ պանդաների թիվը 1 600 է, իսկ 300-ից ավելին գտնվում է անազատության մեջ։
 

Չին գիտնականը պնդում է, որ նախամարդիկ սնվել են պանդաների մսով