YouTube-ը դադարել է քլիք հաշվել

21:46 • 15.10.12

Google ընկերությունը հայտարարել է, որ իրեն պատկանող YouTube վիդեոտիրույթը այսուհետև տեսանյութերի երևալու առաջնահերթությունը հաշվելու է ոչ թե քլիքերի քանակով, այլ դիտման տևողությամբ, հայտնում է Вести-ն:

 

Այս կերպ ռեսուրսը կխափանի այն անբարեխիղճ օգտատերերի գործունեությունը, որոնք իրենց տեսանյութերի դիտման քանակն արհեստականորեն բարձր են պահում՝ քլիքերի միջոցով:

 

YouTube-ի նոր սկզբունքը պարզ է. որքան ավելի երկար է այս կամ այն տեսանյութը իր վրա պահում միջին վիճակագրական օգտատիրոջ ուշադրությունը, այնքան ավելի է բարձրանում դրա երևալու հաճախականությունը:

 

Այսպիսով, YouTube-ի գլխավոր էջում այսուհետ առաջին հորիզոնականներում են լինելու ոչ թե ամենից շատ քլիք հավաքած, այլ ամենաշատը դիտված նյութերը:
 

YouTube-ը դադարել է քլիք հաշվել