PadFone 2 սմարթֆոն-տրանսֆորմերը հեշտությամբ վերածվում է պլանշետային համակարգչի (լուսանկարներ)
Հանրահայտ ASUS ընկերությունը ներկայացրել է PadFone սարքի երկրորդ սերնդի ներկայացուցչին՝ PadFone 2-ին, որն իրենից ներկայացնում է պլանշետային համակարգչի վերածվող սմարթֆոն, գրում է Vesti.ru-ն։
Ի տարբերություն առաջին մոդելի՝ PadFone 2-ի էկրանն ավելի մեծ է և որակյալ, այն նաև համալրված է 13 մեգապիքսելանոց տեսախցիկով, ինչպես նաև քառամիջուկ Snapdragon S4 պրոցեսորով և 2 ԳԲ օպերատիվ հիշողությամբ։ Սմարթֆոն-տրանսֆորմերը գործում է Android 4.0.4 օպերացիոն համակարգի հիման վրա։
PadFone 2-ը մինչ այս տարվա ավարտը վաճառքի կհանվի Եվրոպայում և Ասիայում։










