ԱՄՆ-ում ստեղծված սենսորային էկրանը ճանաչում է օգտատիրոջը «մատնահետքերի հպման» մեթոդով (տեսանյութ)

16:12 • 16.10.12

Դոկտոր Քրիս Հարիսոնի ղեկավարությամբ ԱՄՆ Քարնեգի-Մելոնի համալսարանի մի խումբ մասնագետներ ստեղծել են սենսորային էկրան, որն ունակ է արձակել և ընդունել էլեկտրական ազդանշաններ, հայտնում է newsru.com-ը։ Այդպիսով, ըստ գիտնականների, էկրանը կարող է տարբերակել մարդկանց միայն հպման միջոցով։


Նորարարական սենսորային էկրանը պատրաստվում են ինտեգրել Disney’s Touche համակարգին, որն օգտագործվում է կենցաղային իրերի «կենդանացման» համար։ Ճանաչման տեխնոլոգիան կօգտագործվի համակարգչային խաղերի ոլորտում։ Այդ դեպքում հնարավոր կլինի հեշտությամբ գրանցել մի քանի խաղացողի միաժամանակ։

 

Համակարգն ուղարկում է էլեկտրական հոսանքի մի քանի թույլ ազդանշան, որոնք անցնում են օգտատիրոջ մարմնի միջով, երբ նա առաջին անգամ դիպչում է սարքին։ Կրկնակի հպման դեպքում համակարգը ճանաչում է օգտատերերին՝ նրանց համար հասանելի դարձնելով անձնական տեղեկությունը։
 

 

 

ԱՄՆ-ում ստեղծված սենսորային էկրանը ճանաչում է օգտատիրոջը «մատնահետքերի հպման» մեթոդով (տեսանյութ)