Ճապոնացի մասնագետների ստեղծած հաշմանդամի սայլակն ունակ է ինքնուրույն հաղթահարել արգելքները (տեսանյութ)

17:35 • 16.10.12

Ճապոնացի մասնագետները հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ստեղծել են նախադեպը չունեցող  անվասայլակ, որն ունակ է ինքնուրույն բարձրանալ աստիճանները, հաղթահարել ցանկացած խոչընդոտ՝ շնորհիվ գերճկուն «ոտքերի», գրում է Daily Mail-ը։

 

Թեև հիմա նոր շինություններ կառուցելիս հիմնականում հաշվի է առնվում այն հանգամանքը, որ կառույցը պետք է մատչելի լինի անվասայլակով մարդկանց համար, այնուամենայնիվ, նրանք տեղաշարժվելիս բազմաթիվ խոչընդոտների առաջ են կանգնում։

 

Մյուս անվասայլակների պես այս մեկը նույնպես տեղաշարժվում է բացառապես անիվների օգնությամբ, սակայն որևէ արգելքի հանդիպելիս դրանք փոխակերպվում են «խելացի ոտքերի», որոնք հաշմանդամին ապահով անցկացնում են խոչընդոտների վրայով։

 

Նոր գյուտն անչափ խոստումնալից է, քանի որ այն զգալի օգնություն կլինի անվասայլակներից օգտվող մարդկանց համար։


 

 

Ճապոնացի մասնագետների ստեղծած հաշմանդամի սայլակն ունակ է ինքնուրույն հաղթահարել արգելքները (տեսանյութ)