«Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը կցուցադրվի Առլինգտոնի կինոփառատոնում

21:39 • 19.10.12

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում հոկտեմբերի 17-ին մեկնարկած Առլինգտոնի միջազգային կինոփառատոնի շրջանակում ի թիվս այլ ֆիլմերի հոկտեմբերի 20-ին ցուցադրվելու է նաև շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանի «Մեծ մորս դաջվածքները» վավերագրական ֆիլմը, հայտնում է Armenian Mirror Spectator-ը:


Դիտումից
հետո նախատեսվում է քննարկում ռեժիսորի հետ, ինչպես նաև՝ հայկական երաժշտական կատարումներ Մարտին Հարությունյանի կողմից:


Աղբյուրը
այդ փառատոնը բնութագրում է որպես «մշակույթների ներկայացման, ինչպես նաև ընդհանրական համամարդկային փորձառությունը ճանաչելու հնարավորություն տվող հարթակ, աշխարհի տարբեր ծայրերի մարդկանց կյանքերի մասին անկախ ֆիլմերի միջոցով տարբեր մշակույթների հաղորդակցվելու հնարավորություն»:


Ռեժիսորի
տատիկի դաջվածքների իրական պատմությունը բացահայտում է Հայոց ցեղասպանության գրեթե անհայտ էջերը: Նույն ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին արժանացել էր ՀՀ Կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակին:

Առլինգտոնի միջազգային կինոփառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 21-ը: