Համշենի Vova երաժշտական խումբը համերգ կտա Կրասնոդարի երկրամասում (տեսանյութ)

14:52 • 19.10.12

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում համերգներով հանդես կգա Համշենի (ներկայում գտնվում է Թուրքիայի տարածքում) Vova երաժշտական խումբը։


Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Vova խումբը (թարգմանաբար նշանակում է «ով ենք մենք») հեմշիլական համույթ է (հեմշիլները Համշենում բնակվող իսլամացված հայերն են), որն առաջինն է Թուրքիայում քարոզել հայրենի մշակույթն ու նրա երաժշտական ավանդույթները։
 

Համերգները կանցկացվեն Սոչիում (հոկտեմբերի 26) և Ապշերոնսկում (հոկտեմբերի 28-ին)։ Խումբը երգեր է կատարում համշենահայերի բարբառով։


Vova -ն առաջին անգամ Ռուսաստանում հանդես է եկել այս տարվա հունիսի 10-ին, Մոսկվայում։
 <