Բրիտանացին վերարտադրում է հայտնի պատկերները լուցկու տուփերի վրա (լուսանկարներ)
Բրիտանացի նկարիչ Ջեյսոն Դ’Ակինոն այն հազվագյուտ մանրանկարիչներից է, ովքեր իրենց տաղադն ի ցույց դնելու համար օգտագործում են ոչ թե սովորական ճերմակ կտավը, այլ թղթի շատ փոքր կտորներ ՝ այդ թվում նաև լուցկու տուփեր, գրում է Oddity Central-ը։
Նման սահմանափակ «տարածքի» վրա տղամարդը ստեղծում է ոչ թե սովորական խզբզոցներ կամ պրիմիտիվ նկարներ, այլ ամենայն մանրամասնությամբ վերարտադրում է աշխարհռչակ կտավները և հայտնի ֆիլմերից դրվագներ։
Թեև նրա աշխատանքներն ունեն ընդամենը մի քանի սանտիմետր մակերես, այնուամենայիվ դրանք աչքի են ընկնում գեղարվեստական մեծ արժեքով։
Ինքնուս մանրանկարիչը պատմել է, որ սերը նկարչության հանդեպ սկսվել է դեռ վաղ մանկությունից և, հաշվի առնելով, որ իր աշխատանքները գնալով ավելի ու ավելի փոքր մակերեսների վրա են արվում, կարելի է ակնկալել, որ շուտով նրա նկարերը հնարավոր կլինի դիտել միայն մանրադիտակի օգնությամբ։










