Կույր կանանց արաբական նվագախումբը ապշեցրել է եվրոպացիներին (տեսանյութ)
BBC-ն ռեպորտաժ է ներկայացրել Կահիրեի կույր եգիպտուհիների կամերային նվագախմբի մասին, որն անվանվել է «Հույսի և լույսի դրսևորում»:
Խումբը տարիներ շարունակ ապշեցրել և ոգեշնչել է աշխարհի բազմաթիվ անկյունների իր հանդիսատեսին. կույր կանայք բացարձակ չեն տեսնում իրենց խմբավարին և չեն կարողանում «կարդալ» երաժշտությունը:
Գլխաշորով կանանց կատարումը BBC-ն իր հերթին որակում է «կատարյալ ներդաշնակություն»:
Նման ներդաշնակության նրանք հասնում են երաժշտությունը Բրեյլի գրառումներով նախապես սովորելով:
Օգնում է նաև խմբավարի հնարքը. նա դիրիժորական փայտիկով հարվածում է սեղանին, որի ձայնի միջոցով էլ երաժիշտները կողմնորոշվում են:










