Նիկոլ Քիդմանը հրաժարվել է տեսախցիկի առաջ սեքսով զբաղվել
Հոլիվուդի ամենավառ աստղերից մեկը՝ Նիկոլ Քիդմանը, հրաժարվել է մասնակցել Գերմանիայում նկարահանվող սկանդալային «Նիմֆոմանուհին» ֆիլմի ստեղծման աշխատանքներին, հայտնում է Фильм Про-ն՝ վկայակոչելով The Holywood Reporter-ին։
Պատճառն այն է, որ ֆիլմի ռեժիսոր Լարս ֆոն Տրիերը Քիդմանից պահանջել է բացեիբաց սեքսով զբաղվել տեսախցիկի առաջ, ինչին դերասանուհն դեմ է արտահայտվել։
«Նիմֆոմանուհին» պոռնոգրաֆիկ դրամայի նկարահանման աշխատանքները մեկնարկել են օգոստոսին, և նախապես հայտարարվել էր, որ բոլոր էրոտիկ տեսարաններում դերասանների փոխարեն պոռնոաստղեր են նկարահանվելու։ Սակայն ֆիլմում նկարահանվող դերասաններից մեկը՝ Շայա ԼաԲաֆը պատմել է, որ դա չի համապատասխանում իրականությանը և որ իրենք անձամբ են նկարահանվում բոլոր բաց տեսարաններում։










