Իտալիայի լեգենդար ձայնը՝ Ռոբերտինո Լոռետտին դառնում է 65 տարեկան (տեսանյութ)
O sole mio, Jamaica, Santa Lucia՝ 1960-ականներին պատանի Ռոբերտինո Լոռետտիի կատարմամբ այս երգերը հնչում էին գրեթե ամեն քայլափոխի, գրում է tvkultura.ru-ն։
Նրա առաջին ելույթները հնչել են իտալական սրճարաններում։ Վեց տարեկանում նա երգել է եկեղեցու երգչախմբում, իսկ արդեն 8 տարեկանում՝ Հռոմի օպերային թատրոնի երգչախմբում։ Տասնչորս տարեկանում տաղանդավոր պատանուն ճանաչում էր ողջ աշխարհը։
O sole mio սիրված երգի շնորհիվ նրան նկատում է երաժշտաքննադատ Վոլմեր Սորենսը, ով հետագայում նրան հրավիրում է Դանիա։ Գրեթե 4 տարի Լոռետտին համերգային ծրագրով ճամփորդում է աշխարհով մեկ։
Մեծանալուն զուգահեռ նրա ձայնը փոխվում է և գալիս է ստեղծագործական դադարը։ Սակայն 1964թ.-ից Լոռետտին շարունակում է երգել արդեն բարիտոն տեմբրով։
Նա այսօր էլ շարունակում է ելույթ ունենալ ամբողջ աշխարհում և ձայնագրվել։ Սակայն նրա ամենավառ և ամբողջ աշխարհում սիրված երգը շարունակում է մնալ անհավանական մաքուր և գեղեցիկ պատանեկան ձայնով կատարված Jamaica երգը։
<










