Ամերիկացին վան Գոգի հանրահայտ «Աստղազարգ գիշեր»-ը վերարտադրել է դռան բռնակների և կողպեքների օգնությամբ (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի բնակիչ Դևիդ Գոլդբերգը որոշել է այլ նպատակով կիրառել դռան բազմազան բռնակների և կողպեքների իր հսկայական հավաքածուն, ինչի արդյունքում էլ ստեղծվել է Վինսենտ վան Գոգի հանրահայտ «Աստղազարդ գիշեր» կտավի ապշեցուցիչ կրկնօրինակը, հայտնում է Oddity Central-ը։
Նախկինում Tert.am-ը ներկայացրել է հոլանդացի նկարչի աշխարհահռչակ կտավի տարբեր կրկնօրինակները ՝ պատրաստված գունավոր փետուրներից, համեմունքներից և նույնիսկ համեղ բեկոնից, սակայն բռնակների և կողպեքների օգնությամբ պատրաստվածը նորություն է։
Գոլդբերգն աշխատանքն ավարտին հասցնելու համար օգտագործել է ամերիկյան արտադրության, ինչպես նաև արտասահմանից բերված 1 250 բռնակ և կողպեք։ Ընդամենը 4 ամսում ստեղծված հսկայական պատկերն այժմ Գոլդբերգի խանութի համար ծառայում է որպես գովազդային վահանակ։
Նկարի հարևանությամբ անգամ նստարաններ են տեղադրվել, որպեսզի անցորդները նստեն և կարողանան հանգիստ հիանալ Գոլդբերգի «գլուխգործոցով»։










