Վայրի բնության այս տարվա լավագույն լուսանկարները (լուսանկարներ)

15:41 • 22.10.12

Ամփոփվել են Veolia Environnment Wildlife Photographer of the Year մրցույթի արդյունքները, որի շրջանակներում աշխարհի հազարավոր լուսանկարիչներ մոլորակի տարբեր ծայրերում արած իրենց լուսանկարներով պայքարել են վայրի բնության լավագույն լուսանկարչի կոչման համար:

 

Անիմալիստ-լուսանկարիչները ներկայացված կենդանիներին և թռչուններին «որսացել» են հենց նրանց բնակության վայրերում՝ Անտարկտիդայից մինչև Բեդֆորշիր:

 

Հաղթողներն անվանվել են մի քանի անվանակարգերում՝ «Կենդանու դիմանկար», «Բնակեցության միջավայր», «Թռչուններ», «Սառնարյուն կենդանիներ», «Բուսական աշխարհ», «Սև-սպիտակ», «Ստորջրյա աշխարհներ», «Վայրի բնությունը քաղաքում», «Բնապատկերներ»: Լուսանկարիչները ներկայացված են նաև ըստ տարիքային խմբերի՝ 10 տարեկանից սկսած:

 

Այս ֆոտոշարքում ներկայացված են նշված անվանակարգերի հաղթողները և մյուս մրցանակային տեղերը զբաղեցրած աշխատանքները:

 

Այս մրցույթն ամենամյա է, անցկացվում է 1984-ից ի վեր, Մեծ Բրիտանիայի Բնագիտության թանգարանի և BBC Wildlife-ի կողմից: Ամեն տարի այս մրցույթին է ուղարկվում մոտ 20 000 լուսանկար: