Ֆրանսիայում կանգնեցվել է Ծերեթելիի հեղինակած՝ ԵՄ 4 հիմնադիրներին նվիրված հուշարձանը
Տաղանդավոր քանդակագործ, Գեղարվեստի ռուսական ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին Ֆրանսիայի Մեց քաղաքում մասնակցել է Եվրոպական Միության 4 հիմնադիրներին՝ Ռոբեր Շումանին, Կոնրադ Ադենաուերին, Ալչիդե դե Գասպերիին և Ժան Մոնեին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը։
Ինչպես նշում է Euromag-ը, բրոնզե քանդակները տեղադրվել են քաղաքի այն հատվածում, որտեղ գտնվում է Ֆրանսիայի նախկին վարչապետ Ռոբեր Շումանի տուն-թանգարանը։
Հուշարձանի բացման արարողությանը ներկա են գտնվել Մեցի իշխանությունները, ռուս դիվանագետներ, արվեստագետներ, հյուրեր։
Ավելի վաղ Ծերեթելին Ֆրանսիայի համար ևս մի քանի աշխատանքներ է արել, որոնց թվում են Մարինա Ցվետաևայի, Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի և Օնորե դե Բալզակի քանդակները։










