Մադրիդում ցուցադրության են հանվել Գրեյս Քելիի, Էլիզաբեթ Թեյլորի և Կոկո Շանելի անգին զարդերը (լուսանկարներ)
Աշխարհահռչակ ֆրանսիական Cartier ոսկերչական տունը հանդես է եկել բավական ուշագրավ մի նախաձեռնությամբ, որի շրջանակներում ներկայացվել են շուրջ 400 թանկարժեք զարդեր, որոնք ժամանակին կրել են Գրեյս Քելին, Էլիզաբեթ Թեյլորն ու նորաձևության աշխարհի ամենակարկառուն դեմքերից մեկը՝ Chanel նորաձևության տան հիմնադիր Կոկո Շանելը, գրում է Daily Mail-ը։
Շքեղ զարդերի ցուցադրությունը կազմակերպվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում՝ Museo Thyssen-Bornemisza թանգարանում։ Art of Cartier խորագրով ցուցադրությանը ներկայացված բոլոր նմուշները ստեղծվել են Cartier-ի կողմից և ժամանակի ընթացքում կրկին ետ են գնվել դրանք ձեռք բերած աստղերից։
«Այս խոշոր ցուցադրությունն այցելուների առաջ կբացի դռները դեպի ամենաշքեղ զարդերի աշխարհ, որոնք ստեղծվել են Cartier-ի մասնագետների վարպետության և ստեղծագործ մտքի շնորհիվ»,-նշել է ցուցադրության համակարգողը։










